Բաժիններ՝

Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի վերանվանման օգտին

Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: Այս նախնական տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան:

«78,2 տոկոսը կողմ է, 21,8 տոկոսը՝ դեմ»,­-ասել է նա: Ապրիլի 9-­ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետույթունը Ալանիա Պետության վերանվանելուն:

Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` ТАСС

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930