ՌԴ-ին և ԱՄՆ-ին մի քանի դյույմ էր բաժանում առճակատումից. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնատարների, հայտարարել է, որ ՌԴ-ին մի քանի դյույմ էր բաժանում ԱՄՆ-ի հետ առճակատումից՝ վերջինիս կողմից սիրիական «Շայրաթ» օդակայանին հասցված հարվածի պատճառով։
Ռոուհանիի խոսքով՝ քիմիական գրոհի պատրվակով հարված հասցնելը հիմնավորված չէր: «Տարածվել էր գազ, զոհվել էին մարդիկ: Մենք առաջարկեցին միջազգային հանձնաժողով ստեղծել այդ հարցի հանգամանքները պարզելու համար, որի ուսումնասիրումը, մեր տեսանկյունից, դժվարություն չի ներկայացնում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
«Իսկ եթե պարզվի, որ ահաբեկիչներն են գազ կիրառել, ի՞նչ կանի ԱՄՆ-ն: Եթե ահաբեկիչները հասկանան, որ ամեն անգամ գազ կիրառելով՝ Ամերիկան իրենց կաջակցի, ի՞նչ կլինի տարածաշրջանի հետ: Ռուս պաշտոնատարներն ասումէին, որ մի քանի դյույմ էր բաժանում առճակատումից»,-հավելել է Ռոուհանին:
«Բացի այդ, նա նշել է, որ Սիրիային ԱՄՆի հրթիռահարվածը վնաս է հասցրել բանակցային գործընթացին: Նրա համոզմամբ, Սիրիայում իրադրությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով:
«Ինչ վերաբերում է Սիրիային, վերջնական լուծումը պետք է լինի քաղաքական: Մենք կարծում ենք, որ հաշտության բանակցությունները պետք է ավելի լավ առաջ շարժվեն, որպեսզի մենք կարողանան ավելի մոտենալ Սիրիայում ճգնաժամի վերջնական լուծմանը: Այն, ինչ արեց ԱՄՆ-ը, վնասել է բանակցային գործընթացին»,-հայտարարել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: