Բաժիններ՝

Իտալիան Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ է հրավիրել G7­-ի հանդիպման շրջանակներում

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես ճշտվում է, նիստը կկայանա ապրիլի 11-­ի առավոտյան, երբ «յոթնյակի» (ԱՄՆ­-ի, Կանադայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի) արտաքին գործերի նախարարներին կմիանան մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների նախարները:

G7­-ի հանդիպումը ապրիլի 10-­ին մեկնարկում է Լուկկա քաղաքում, եւ, ինչպես սպասվում է, սիրիական հակամարտության կարգավորման թեման գլխավորը կլինի նրա աշխատանքում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս