Բաժիններ՝

Տագանռոգի շենքերից մեկում գազի պայթյունից վնասվել է 13 բնակարան

Տագանռոգի Շահումյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկի բնակարանում գազի պայթյունի հետևանքով քանդվել է 3 բնակարան՝ ամբողջությամբ և 10-­ը՝ մասնակի, «Ինտերֆաքս»­-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ռոստովի մարզի վարչությունում։ Նա նշել է, որ շենքի մանկապարտեզում ժամանակավոր գտնվող 64 բնակիչների համար հյուրանոցում համարներ են պատրաստվել։

Ռոստովի մարզի կառավարության տեղեկատվական քաղաքականության վարչությունում հայտնել են, որ քաղաքային իշխանությունները տեղում տաք սննդով են ապահովում շենքի բնակիչներին։

Ապրիլի 9­-ի առավոտյան Տագանռոգի Շահումյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկի բնակարանում, նախնական տվյալներով, բնական գազի պայթյուն է տեղի ունեցել։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը հոսպիտալացվել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 109-­րդ հոդվածի 3­-րդ մասի հատկանիշներով (երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ, Անատոլի Իվաշով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս