Բաժիններ՝

Բեռլինը ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ­-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից:

«Չպետք է շեշտը դնել մեն միայն ռազմական գործողությունների վրա: Այդպես հակամարտությունը կսրվի եւ էլ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեն»,­-ասել է նա։

Նախարարի խոսքով՝ G7­-ի շրջանակներում ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջիկա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պլանավորում են Վաշինգտոնին նախազգուշացնել ռազմական Էսկալացիայի մասին: Այն կարող է բերել հակամարտության, որում նեքաշված կլինի ոչ միայն Սիրիան, ընդգծել է Գաբրիելը:

Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի իրադրությունը կարելի է կարգավորել միայն բանակցությունների ճանապարհով, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-­ի մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս