Բաժիններ՝

«Եվրատեսիլ»­-ին ընդառաջ ոստիկանությունը Կիևի օդանավակայանում ուսումնավարժանք է անցկացրել

Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարածքում կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ, որոնք նպատակ ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգություն ապահովել: Այս մասին գրում է gazeta.ru-­ն։

«Ապրիլի 8­-ին «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Յարովոյի նախագահությամբ կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ՝ «Եվրատեսիլ»­ի ժամանակ ապահովելու անվտանգությունն ու հասարակական կարգը»,­-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ուսումնավարժանքի ընթացքում փրկարարները հանգցրել են օդանավակայանի տերմինալներից մեկում բռնկված պայմանական հրդեհը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930