Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոյին:
«Եվրոպական միությունն աննախադեպ զիջումների է գնում Հայաստանի դեպքում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը։
ԱՄՆ-ի Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի իշխանություններին՝ պնդելով, որ Իդլիբի գավառում երկրի կառավարությունն է կրում թունավոր գազով իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման արդյունքում այստեղ քաղաքացիական մոտ 1ՕՕ անձինք են զոհվել, մեծաթիվ այլոք՝ թունավորվել։
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի:
Սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված 11 վճիռ է կայացրել:
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններից և ուժերից կազմված Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է ապրիլի 8-ին համազգային հանրահավաք անցկացնելու մասին:
Գերմանիայում բնակվող 20 թուրքի նկատմամբ հետաքննություն է սկսվել լրտեսություն իրականացնելու հիմնավորմամբ:
«Անկարելի է դեպի ապագա ընթանալ՝ օգտագործելով անցյալի լեզուն ու արժեքները,- ասել է Տիգրան Սարգսյանը:-Բիզնեսի հետ կառուցողական երկխոսության օրինակը դրա փայլուն ապացույցն Է: Մենք ամբողջ աշխարհի ձեռնարկատերերի հետ քննարկում ենք լավագույն պրակտիկաների կիրառման հնարավորությունները տեխնիկական եւ մաքսային կարգավորման, ֆիտոսանիտարական ու անասնաբուժական հսկողության հարցերում»:
Նոր Զելանդիայի իշխանություններն Էջքամբ քաղաքի բոլոր բնակիչներին տարահանել են սաստիկ հեղեղման պատճառով, հաղորդում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
Եվրոպայի խորհրդարանը (ԵԽ) քվեարկել է Ուկրաինայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի պարզեցման օգտին:
ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի»:
Սիրիայի Իդլիբի նահանգի ողբերգությունը՝ կապված քիմիական զենքի ենթադրվող կիրառման հետ, կարող է ձեռնտու լինել ահաբեկիչներին եւ նրանց, ովքեր փորձում են ապաօրինականացնել Սիրիայի իշխանություններին:
2017 թվականի Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն ժամանած 8100 ուղևոր:
Պետերբուրգում ձերբակալվել են Աքբարժոն Ջալիլովի ենթադրյալ հանցակիցները, որն ապրիլի 3-ին ահաբեկչական գործողություն է կատարել մետրոյում:
ԱՄՆ-ի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել շուրջ 16,6 հազար մարդու, որոնք 2017 թվականի մարտին փորձել են անօրինականորեն հատել մեքսիկաամերիկյան սահմանը, ինչը 30 տոկոսով պակաս է, քան նախորդ ամսին եւ 64տոկոսով պակաս, քան 2016 թվականի մարտին:
Ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը բացասական գնահատական է տվել երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությանը եւ նրան համարում է «վատ նախագահ»:
«3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն նշանակալի տեղ ունի հոգևոր պատմության մեջ. շատ պատմաբաններ հավատում են, որ 301 թվականին այն առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնեությունը: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի բարեպաշտ պատմությանը կարելի է հետևել դրա հնագույն վայրերում ու կոթողներով»,- գրում է լրատվամիջոցը` պատմելով, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը քարոզեց քրիստոնեությունը, որը երկար տարիներ անց` 301 թվականին Տրդատ Երրորդ թագավորը հռչակեց որպես պետական կրոն:
Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ:
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրուսուա Ֆիյոնը հայտարարել է, որ մտադիր է զրպարտանքի մեղադրանքներով դատարան հայցեր ներկայացնել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը՝ խորհրդարանում իր կնոջը, ինչպես պնդվում է, կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման մեղադրանքների կապակցությամբ:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում:
Աշխարհահռչակ օսկարակիր հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմում ներգրավված ողջ խմբին:
Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից:
Հարավային Կորեան հայտնել է գործողության հեռավոր շառավղով բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին, տեղեկացրնում է Yonhap գործակալությունը:
Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ի դեմս Ռուսաստանի խնդիր է տեսնում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշատական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ապրիլի 5-ի երեկոյան Նյու Յորքում ելույթ ունենալով «Կանայք արդի աշխարհում» (Women in the World) ամենամյա համաժողովում:
Գերմանիայի դատավորների միության նախագահ Յենս Գնիսան մտահոգություններն է հայտնել Թուրքիայում գրանցվող զարգացումների, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից տարվող քաղաքականության առնչությամբ:
Թուրքիայի Բուրսա և Հայաստանի Գյումրի քաղաքների միջև մի շարք մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Թուրքական «T24» լրատվական կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառումները կիրականացվեն «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին օժանդակող ծրագրի»՝ «Քաղաքների հանդիպում» նախագծի շրջանակներում:
Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը տհաճ իրադարձություն է դարձել Ռուսաստանի համար, որը պաշտպանում Է Դամասկոսին: The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) վերջին շրջանում Իրաքի Քանդիլ շրջանում տեղակայված ռազմաճամբարների մեծ մասը տեղափոխել է Սինջար, իսկ Հասաքեում հիմնել է շուրջ 30 ճամբար: