2026թ. 1-ին եռամսյակում Թուրքիայից 17.000 զբոսաշրջիկ մեկնել է ՌԴ

2026-ի 1-ին եռամսյակում դեպի Ռուսաստան օտարերկրյա այցելուների հոսքն աճել է 28%-ով՝ գերազանցելով 290.000 զբոսաշրջիկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ «Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի» (ATOR) տվյալների՝ Չինաստանը զբաղեցրել է 1-ի տեղը՝ ապահովելով մոտ 154.000 այցելու, 2-րդ տեղում հայտնվել է Թուրքմենստանը, իսկ 3-րդ տեղում՝ մոտ 17.000 այցելուվ Թուրքիան:

Թուրքիայից և այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկների հիմնական ուղղություններն են եղել Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը և Բայկալի տարածաշրջանը։

Ռուսական զբոսաշրջային ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ ինչպես Ասիայից, այնպես էլ Պարսից ծոցի երկրներից ու Թուրքիայից այցելուների հոսքը տարվա ընթացքում կշարունակի աճել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031