Եգիպտոսում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին ղպտի եկեղեցիների մոտ երկու պայթյուններից հետո ավելի քան 40 մարդ զոհվեց, տեղեկացնում է BBC-ին:
27 ուխտավորներ, որոնք Տանտա քաղաքի Սբ. Գեւորգի եկեղեցի էին եկել Երուսաղեմ Տիրոջ մուտքի (Ծաղկազարդի կիրակիի) քրիստոնեական տոնին, զոհվել են առաջին պայթյունի ժամանակ: Եվս 16 մարդ զոհվել է Ալեքսանդիրայի Սբ. Մարկոսի տաճարում իրականացված պայթյունից, նրանց թվում՝ մեկ ոստիկան, որը մահապարտ ահաբեկչին խանգարել է մտնել եկեղեցի:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը: Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության մոտավորապես 10 տոկոսը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը պետք է ապրիլի վերջին այցելի Եգիպտոս, խստիվ դատապարտել է այդ հարձակումները:
Թավադրոս Բ պատրիարքը տեղեկան հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ «մեղսավոր արարքները չեն կարող խախտել Եգիպտոսի ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն ահաբեկչության դեմ հանդիման:
Լուսանկարը` Reuters