Բաժիններ՝

Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում. Թրամփը՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին

Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք հենց հիմա ուղղակիորեն փոխգործակցում են մեր մարդկանց և Իրանի հետ»,- հայտարարել է նա:

«Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում»,- հավելել է ամերիկյան առաջնորդը՝ նկատի ունենալով Իրանի հետ համաձայնությունների հասնելու հնարավորությունը, որոնք, մասնավորապես, նախատեսում են, որ Թեհրանը չի կարողանա միջուկային զենք ստանալ:

«Եվ եթե մենք կարողանանք անել դա՝ առանց Իրանը հիմնահատակ ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ առաջնորդները խնդրել են հետաձգել Իրանի դեմ ռազմական հարձակումը, որը նախատեսված էր այսօր, քանի որ այժմ լուրջ բանակցություններ են ընթանում համաձայնագրի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031