2025թ. Թուրքիայի ռազմական ծախսերը կազմել են 30 մլրդ դոլար

«Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի» (SIPRI) 2025-ի տվյալները ցույց են տալիս, որ համաշխարհային մակարդակով ռազմական ծախսերը շարունակաբար աճում են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական լարվածություններով և անվտանգության մտահոգություններով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ աշխարհի ամենաշատ ռազմական ծախսեր իրականացնող 40 երկրի շարքում ընդգրկված է նաև Թուրքիա։

Տվյալները վկայում են, որ բազմաթիվ պետություններ զգալիորեն ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները՝ արձագանքելով աճող գլոբալ սպառնալիքներին և տարածաշրջանային ճգնաժամերին։

Ըստ այդմ՝ ամենաշատ ռազմական ծախսեր ունեցող երկրների ցանկը գլխավորում են, hերթականությամբ, ԱՄՆ-ն՝ 954 միլիարդ, Չինաստանը՝ 336 միլիարդ և Ռուսաստանը՝ 190 միլիարդ դոլարով: Ցանկում Թուրքան 18-րդն է՝ 30 մլրդ դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031