Իրանի խորհրդարանը քննարկելու է պատասխան միջոցները Սիրիայում ԱՄՆ-ի հրթիռահարվածին
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաքական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի, տեղեկացնում է ISNA գործակալությանը:
Նրա տվյալներով՝ պատասխան միջոցների քննարկման անհրաժեշտության մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ խորհրդարանականներից մեկը Լարիջանիին ծանուցում է ուղարկել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:
«Ներկայում մենք գործ ունենք դավադրության հետ, որի սկիզբը դրել է Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը: Իհարկե, ԱՄՆ-ը նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք էլ դիմում էր ռազմական գործողությունների, բայց Թրամփն իր ռասիստական գործողություններով խախտել է միջազգային կոնվենցիաները»,-գործակալությունը մեջբերում է արել պատգամավոր Խիշմաթուլլա Ֆալախաթպիշեի ծանուցումից:
Լարիջանին համաձայնել է դավադրության վերաբերյալ նրա տեսակետին: Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին եւ երկրի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել են անկախ միջազգային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կպարզի Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպի հանգամանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: