Լոնդոնում 500 փակված եկեղեցիների դիմաց 423 նոր մզկիթ է բացվել
Լոնդոնում 2001 թվականից մինչ օրս 500-ից ավելի տարբեր դավանանքների քրիստոնյա եկեղեցիներ վերածվել են սեփական տների, իսկ որոշ դեպքերում հենց դրանց տեղում մզկիթներ են կառուցվել: Այս մասին հայտնում է Gatestoneinstitute.org-ը: Կայքի տվյալների համաձայն՝ այս նույն ժամանակահատվածում Բրիտանիայի մայրաքաղաքում 423 նոր մզկիթ է կառուցվել:
«Գեյթսթոուն» ինստիտուտի հավաստմամբ՝ 2012-2014թթ. իրենց Անգլիկան եկեղեցու հետևորդ համարող լոնդոնաբնակ բրիտանացիների թիվը կրճատվել է՝ 21 տոկոսից հասնելով 17ի (մոտ 1,7 մլն մարդ): Դրան հակառակ մուսուլման բնակչության թիվը զգալի աճ է գրանցել՝ հասնելով 1 միլիոնի:
Ինչ վերաբերում է պարբերաբար եկեղեցի գնացող քրիստոնյաների թվին՝ այդ ցուցանիշը սերնդեսերունդ կրճատվում է, իսկ ամեն ուրբաթ մզկիթ գնացողների թիվը մոտ 3 անգամ գերազանցում է նրանց: