Բաժիններ՝

Վարշավայում սգո միջոցառումներ են անցկացվում Սմոլենսկի ավիաաղետի տարելիցի կապակցությամբ

Լեհաստանում հիշում են Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու­-154Մ նախագահական ավիահանրանավի զոհերին: Երկրի տարբեր քաղաքներում կազմակերպվել են սգո միջոցառումներ, տեղի են ունենում հոգեհանգստյան կարգեր, ծաղիկներ են դնում
ավիաաղետից զոհվածների գերեզմաններին:

Վարշավայում հիշատակի միջոցառումներն սկսվել են վաղ առավոտյան սեմինարական կոստյոլում: Զոհվածների հիշատակը հարգելու համար քաղաքի բնակիչները հավաքվել են նախագահական պալատի մոտ: Այստեղ մարդիկ ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում: Պլանավորված են բազմաթիվ արարողություններ եւ պաշտոնատար անձանց ելույթներ:

Կրակովում մարդիկ գնում են Վավելի թագավորական դղյակ, որտեղ թաղված է նախագահական զույգը՝ Լեխ եւ Մարիա Կաչինսկիները: Շատ քաղաքներում տեղական ժամանակով ուղիղ ժամը 08:41-­ին (Երեւանի ժամանակով 10:41­-ին)՝ յոթ տարի առաջ գետնին ինքնաթիռի բախման պահին, հնչել են շչակները, եւ սկսվել է լռության րոպեն: Երեկոյան Լեհաստանի մի քանի քաղաքներում տեղի կունենան հիշատակի երթեր,
հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս