Ադրբեջանի Ղըզըլբաշ շրջանում գտնվող 14-րդ համարի բանտում արդեն մի քանի շաբաթ է ջուր չկա:
Քաղաքների զարգացման մասնագետների՝ Նյու Յորքում բացված խորհրդաժողովի մասնակիցները խորհուրդ են տվել Համացանցին լայնաշերտ միացումը ներառել բազային կոմունալ ծառայությունների թվում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում կարող է մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Ավելի քան 20 միջազգային հեղինակավոր կազմակերպություններ նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով հունիսի 7-ին դիմել են Վրաստանի վարչապես Գերորգի Կվիրկաշվիլիին:
Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը…
Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հունիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թե ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա, քաղաքագետը նշել է. «Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա»։
Աշխարհում ջրի պաշարների սպառումը կհանգեցնի այն բանին, որ 2050 թվականին մոլորակի բնակչության մեկ քառորդը ջրի շարունակական կամ ժամանակավոր պակաս կզգա:
«Զարգացման բնագավառում եվրոպական այս նոր փոխհամաձայնությունն» իրենից ներկայացնում է աղքատությունն արմատախիլ անելու եւ կայուն զարգացման հասնելու նոր կոլեկտիվ տեսլական եւ գործողությունների պլան»,- նշված է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), հրապարակել է 2016թ-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 49 պետություններում կոռուպցիոն իրավիճակին առնչվող զեկույցը: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից:
«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը:
Շրի Լանկայի Ակուրես քաղաքի բնակիչները կապել են ավելի քան 4,5 մետր երկարությամբ կոկորդիլոսին եւ կենդանուն հանձնել վայրի բնության պահպանության տեղական դեպարտամենտին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը երկրի առաջիկա ընտրություններում կստանա խորհրդարանի տեղերի մեծ մասը:
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում գրանցված է 1,2 մլն ավտոմեքենա, այն դեպքում, երբ երկրի բնակչությունը կազմում է 3,7 մլն: Սա նշանակում է, որ մոտավորապես Վրաստանի ամեն երրորդ քաղաքացին մեքենա ունի:
Առաջիկա աշունը կարող է հանգուցային հնարավորություն ընձեռել Սիրիայի հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով այդ երկրում հրադադարի գոտիների վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:
Սքոթլենդ-յարդի խուզարկուները, որոնք արդեն մի քանի օր է՝ զբաղվում են Լոնդոնի կամրջի վրա կատարված ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի անհայտ կորած 45-ամյա քաղաքացու՝ Կսավիե Տոմի որոնումներով, հայտարարել են, որ հունիսի 6-ի երեկոյան Թեմզայից դուրս են բերել տղամարդու մարմին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:
Թեհրանում կատարված երկու հարձակումների հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 42 հոգի վերքեր են ստացել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
Ես վստահ եմ, որ վճիռը կմնա նույնը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ Մարատը տեղափոխվի Ռուսաստան եւ պատիժն այնտեղ կրի: Նրան Ադրբեջանում թողնելը հավասարազոր է սպանության:
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար:
Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ:
ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Իրանի խորհրդարանի շենք ներխուժած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել:
35 մարդ է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո: