Բաժիններ՝

Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը` լուսանկարներով և տեսանյութերով

Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Վիրավորվել է 39 մարդ, զոհվել՝ 12-ը։  Խորհրդարանի պատգամավորները չեն տուժել:

Անհայտ ահաբեկիչները համանման գործողություն են ձեռնարկել իմամ Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում է Թեհրանից 40 կիլոմետր հարավ ընկած շրջանում: Ստացվող հաղորդումների համաձայն, դամբարան է ներխուժել «Կալաշնիկով» ինքնաձիգով զինված առնվազն մեկ մարդ: Նա անկանոն կրակ է բացել, իսկ այնուհետեւ գործի դրել պայթուցիկ սարք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս