Բաժիններ՝

Անգլիան հրապարակել է ԱԱ-2026-ի հայտացուցակը

Անգլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի գլխավորությամբ, հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը աշխարհի 2026 թվականի առաջնության համար։

​Ինչպես և սպասվում էր, գերմանացի մասնագետը մրցաշարին չի հրավիրել «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին և «Ռեալ Մադրիդի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։

​«Երեք առյուծների» վերջնական հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները․

​Դարպասապահներ՝ Ջորդան Փիքֆորդ («Էվերթոն»), Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։

​Պաշտպաններ՝ Ռիս Ջեյմս («Չելսի»), Տինո Լիվրամենտո («Նյուքասլ»), Մարկ Գուեհի, Ջոն Սթոունս, Նիկո Օ’Ռեյլի (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Էզրի Կոնսա («Աստոն Վիլա»), Ջարել Քուանսահ («Բայեր»), Դեն Բիրն («Նյուքասլ»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»)։

​Կիսապաշտպաններ՝ Դեկլան Ռայս, Բուկայո Սակա, Նոնի Մադուեկե, Էբերեչի Էզե (բոլորը՝ «Արսենալ»), Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենտֆորդ»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»)։

​Հարձակվողներ՝ Հարի Քեյն («Բավարիա»), Իվան Թոնի («Ալ-Ահլի»), Օլի Ուոթքինս («Աստոն Վիլա»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ»)։

​Մունդիալի խմբային փուլում Անգլիայի ընտրանին կմրցի Պանամայի, Գանայի և Խորվաթիայի հավաքականների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031