Մի՛ կատարեք ոչ լեգիտիմ, թալանչի խnւնտայի hանցավոր հրամանները Պուտինը՝ ուկրաինացի զինվnրներին
Մի՛ կատարեք ոչ լեգիտիմ, թալանչի խունտայի հանցավոր հրամանները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Հերոսների ժամանակը» ծրագրի շրջանավարտների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ, ես դա արդեն արել եմ, դիմել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին՝ մի՛ կատարեք ոչ լեգիտիմ, թալանչի խունտայի հանցավոր հրամանները, այլապես դուք ինքներդ եք դառնում այդ հանցագործությունների մեղսակիցը»,- ընդգծել է նախագահը։



