Ուկրաինայի համար ԱՄՆ-ի զենքի հիմնական մասը ներկայումս գնում են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ. Ռյուտե
ՆԱՏՕ-ի եվրոպական վեց-յոթ երկրներ գնում են Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան զենքի հիմնական մասը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Հելսինգբորգում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զենքն ու ռազմական տեխնիկան, ՀՕՊ համակարգերն ու դրանց հրթիռները, ներառյալ Patriot համակարգերը, PURL ծրագրով ԱՄՆ-ից շարունակաբար մատակարարվում են Ուկրաինա, դրանց համար վճարում են եվրոպական երկրները»,- ասել է Ռյուտեն։
«Ես ցանկանում եմ հասնել նրան, որ ֆինանսական բեռը բաշխվի ավելի հավասարաչափ։ Այժմ ՆԱՏՕ-ի միայն վեց-յոթ երկիր է կրում այս ծրագրի հիմնական մասը։ Լավ նորությունն այն է, որ դա առայժմ բավարար է, որպեսզի Ուկրաինան շարունակի հասանելիություն ունենալ ամերիկյան առանցքային սպառազինություններին, բայց, անշուշտ, արդարացի կլիներ, որ ՆԱՏՕ-ի մյուս եվրոպական երկրները նույնպես մասնակցեին»,- հավելել է նա։
Ռյուտեն նշել է, որ նախարարական հանդիպման գլխավոր թեմաները, բացի Կիևին զենքի մատակարարումից, լինելու են հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը, ներառյալ դաշինքի պաշտպանական ծախսերի ավելացման քննարկումը և «Ռուսաստանի զսպման» համար զենքի արտադրության ընդլայնման ծրագրերը, որին Ռյուտեն անվանել է «ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք»։



