Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորվել է 39 մարդ
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։
Ավելի վաղ ISNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ երկու հարձակումների հետեւանքով հոսպիտալացվել է 35 մարդ: Tasnim գործակալությունը հաղորդել էր խորհրդարանում կատարված հարձակման հետեւանքով յոթ մարդու զոհվելու մասին:
Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: