Բաժիններ՝

«Մտահոգիչ է՝ Իսլամական պետության զինյալները հասնում են Հայաստանի սահմաններին». Իրանահայ լրագրող. aysor.am

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում:

Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ահաբեկիչները մտել են Իրանի խորհրդարանի այն մասնաշենքը, որտեղ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: «Խորհրդարանի բնականոն աշխատանքները շարունակվել են, և հարձակումը կատարվել է այն մասնաշենքում, որտեղ քաղաքացիները դիմումներ են ներկայացնում պատգամավորներին», – ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորներ չեն տուժել, բայց երկու պատգամավորներից մեկի կինը և մյուսի կինն ու երեխան պատանդ են վերցվել: Ինչ վերաբերում է երկրորդ պայթյունին, ապա այն տեղի է ունեցել Իմամ Խոմեյնիի դամբարանում, երբ զինյալ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն:

Դիտարկմանը, թե Իսլամական պետություն կազմակերպությունը, փաստորեն, ընդլայնել է տարածքը և մոտենում է Հայաստանին սահմանակից երկրին, Մինասյանը արձագանքեց.

«Թեհրանը շատ ապահով էր թվում մինչև այս դեպքերը: Բայց փաստը ցույց է տալիս, որ Իսլամական պետության ահաբեկիչները հասել են Թեհրան և այդ առումով, Հայաստանի համար մտահոգվելու տեղիք կա: Կարելի է ասել, որ Իսլամական Պետության զինյալները հասնում են Հայաստանի սահմաններին»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս