Բաժիններ՝

Թեմզայում գտել են Լոնդոնի ահաբեկչության հետևանքով ութերորդ զոհվածի մարմինը

Սքոթլենդ-յարդի խուզարկուները, որոնք արդեն մի քանի օր է՝ զբաղվում են Լոնդոնի կամրջի վրա կատարված ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի անհայտ կորած 45-ամյա քաղաքացու՝ Կսավիե Տոմի որոնումներով, հայտարարել են, որ հունիսի 6-ի երեկոյան Թեմզայից դուրս են բերել տղամարդու մարմին: Նա դարձել է հունիսի 3-ի երեկոյան կատարված հարձակման հետեւանքով ութերորդ զոհվածը, տեղեկացնում է BBC-ին:

Լոնդոնի ոստիկանությունն արդեն կապվել է Տոմի ազգականների հետ: Հունիսի 3-ի երեկոյան Կսավիե Տոման իր սիրեցյալի հետ Լոնդոնի կամուրջն անցնում էր այն պահին, երբ կամրջով անցնող սպիտակ ֆուրգոնն սկսել է վրաերթի ենթարկել անցորդներին: Այդ ժամանակվանից ընկերները չէին կարողանում նրա հետ կապվել: Ականատեսները ենթադրում էին, որ նա կարող էր վրաերթի ենթարկվել հարձակման հետեւանքով եւ ընկնել Թեմզան:

Նրա ընկերուհին՝ ֆրանսուհի Կրիստին Դելկրոն, ծանր վիրավորվել է եւ այժմ գտնվում է հիվանդանոցում: Ընդամենը հիվանդանոցներում է մնում հունիսի 3-ի հարձակման հետեւանքով տուժած 29 մարդ, նրանցից տասը օրհասական վիճակում են: BBC-ի ունեցած տեղեկատվության համաձայն, մի քանի հոգի դեռեւս անհայտ կորած են համարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս