
Թրամփը Քրիստոֆեր Ռեյին կառաջադրի ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին Միացյալ Նահանգների նախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«Ես Քրիստոֆեր Ռեյին՝ անբասիր հեղինակություն ունեցող մարդուն, կառաջադրեմ ՀԴԲ-ի նոր ղեկավարի պաշտոնում: Մանրամասները՝ հաջորդիվ»,-գրել է Թրամփը: Քրիստոֆեր Ռեյը 2003-2005 թվականներին Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում զբաղեցրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարի (գլխավոր դատախազի) տեղակալի պաշտոնը: Վերջին տարիներին նա աշխատել է որպես փաստաբան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: