Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Օվերչուկ

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ «Վեստիի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ռուսական պատվիրակության Աշխաբադ կատարած այցի ընթացքում։

«Իրավիճակը շատ տարօրինակ է, որովհետև ոչ ոք չի ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, և Հայաստանի ղեկավարներն էլ հայտարարում են, որ չեն ուզում դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ ՌԴ-ն կցանկանար Հայաստանը մնար ԵԱՏՄ-ում, բարգավաճեր ու շարունակեր զարգանալ այն տեմպերով, ինչպես ԵԱՏՄ-ին անդամակցության այս վերջին տարիներին էր։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) չի կարող քննարկել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ առանց Երևանի կողմից համապատասխան հայտի: Նրա խոսքով՝ Հայաստանը չի հայտարարել նման մտադրության մասին, ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու հարցը չի կարող քննարկվել:

Մայիսի 22-ի ասուլիսում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ում իր կարգավիճակի հարցը կարող է քննարկել միայն Հայաստանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031