ԱՄՆ-ը Hawk ՀՕՊ համակարգերի սարքավորումներ կվաճառի Ուկրաինային
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Hawk զենիթահրթիռային համալիրների սպասարկման համար նախատեսված սարքավորումների վաճառքին՝ 108,1 մլն դոլար ընդհանուր արժեքով։
Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում, Ուկրաինայի կառավարությունը դիմել է կցորդների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների, պահեստամասերի, սպառվող նյութերի և բաղադրիչների, ինչպես նաև ինժեներատեխնիկական, ծրագրային և լոգիստիկ աջակցության ու նման համակարգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման հարցով։
«Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության կարևոր գործոն է», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ կենտրոնանալով պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերի վրա։



