Մայր Աթոռի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոցը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Թրբանճյան Ընծայարան» ավագ դպրոց կարող են դիմել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ փոխադրվել են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարաններ ու զավակն են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:
2026-2027 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
Դիմորդները ընծայարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,
• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
• Եկեղեցական փորձառություն,
• Ինքնաարտահայտվելու կարողություն,
• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
– դիմում ընծայարանի տեսչի անունով (լրացվում է տեղում),
– 2 լուսանկար (3×4)
– անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
– սոցիալական քարտի պատճեն
– հիմնական դպրոցի ավարտական վկայական,
– տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից,
– տեղեկանք առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
– բնութագիր դպրոցի տնօրենից,
– տեղեկանք բնակավայրից,
– մկրտության վկայականի պատճեն,
– ինքնակենսագրություն:
Դիմումներն ընդունվում են մայիսի 25-ից մինչև օգոստոսի 11-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-15:00:
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322
Էլ-փոստ։ [email protected]



