ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունն առաջիկա ընտրություններին Հայաստան է գործուղելու շուրջ 100 դիտորդ
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, առաքելությունն առաջիկա ընտրություններին Հայաստան է գործուղելու շուրջ 100 դիտորդ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները։



