
Ինչ տեսք ունի նորացված 5 լարին. այն շուտով շրջանառության մեջ կմտնի

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
Այս մասին հունիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական բանկի տնօրեն Կոբա Գվենետաձեն.
«Լարիի թղթադրամների նորացման գործընթացը շարունակվում է: Նորացված 20, 50 և 100 լարիանոցներին կավելանա նաև 5 լարիանոցը»,- նշել է ԿԲ տնօրենը:
Նորացված թղթադրամի առաջնամասում պատկերված կլինի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքը, ինչպես նաև Ջավախիշվիլիի պատկերը, հետևի կողմում պատկերված կլինեն Նիկո Փիրոսմանիի կտավները:
Նորացված թղթադրամների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված են www.ganakhlebulilari.ge կայքում: