Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել Է, թե պատրաստ Է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում Է Հունաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել Է պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել Է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ Է»,- հայտարարել Է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել Է, որ առաջիկա ամիսներին սպասում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Իրանի ուժայինների կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք հունիսի 7-ին ահաբեկչական գործողություններ են կատարել Թեհրանում, ավելի վաղ ահաբեկչական գործունեությամբ են զբաղվել սիրիական Ռաքայում եւ իրաքյան Մոսուլում, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունիսի 12-ին, հետաձգվել է եւ հավանաբար կկայանա հունիսի 20-ին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն:
«Տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, նաև շփման գծում իրականացնում քայլեր, որոնք բարձրացնում են լարվածությունը: Իհարկե, այդ ամենը մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, որովհետև համանախագահ երեք երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրում, առավել ևս այն գոտում, որտեղ միջնորդ են»,- ասաց նա:
Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հունիսի 8-ին քվեարկել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդների, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են:
Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:
Թերթերի և լրատվական հրատարակիչների համաշխարհային ասոցիացիան ամենամյա մամուլի ազատության մրցանակը՝ «Ազատության ոսկե գրիչը» հանձնել է թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կվաճառվեն միայն Վրաստանի քաղաքացիներին:
Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է:
Չինաստանը դարձել է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը:
Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն:
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պլանավորում է որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տուն տեղափոխվել հաջորդ շաբաթ:
Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ։
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են Բաղդադից անկախության հանրաքվեն անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։
Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը:
ԿԺԴՀ-ն արձակել է մի քանի հականավային հրթիռներ, որոնք անցել են շուրջ 200 կիլոմետր եւ ընկել ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերը:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ:
Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հայտնել է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշում, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և հայտնել, որ իրենց գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու մասին որոշում են ընդունել:
Թուրքական զինված ուժերը գավառում գործողություններ են իրականացնում քուրդ զինյալների հայտնաբերման ու չեզոքացման նպատակով:
ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում: