Կիպրոսի Հանրապետության կառավարությունը 2013 թականից ի վեր ավելի քան 4 միլիարդ եվրոէ ստացել Եվրամիության անձնագրերի վաճառքից, այդ թվում՝ ունեւոր ռուսաստանցիներին եւ ուկրաինացիներին վաճառելուց:
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում՝ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական բանավեճերի շրջանակներում սեպտեմբերի 21-ին կանցկացվի Սիրիային նվիրված բարձր մակարդակի միջազգային հանդիպում:
«Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող Հայաստանն անկախության տարիների ընթացքում կարողացել է դիմակայել շատ ծանր մարտահրավերների՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը և սատար կանգնելով Արցախի ժողովրդի արդար պայքարին»:
Ատլանտյան օվկիանոսում ձեւավորված «Մարիա» փոթորիկն ուժեղացել է մինչեւ երկրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի հինգբալանոց սանդղակի:
«Հայաստանը երաշխավորն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն դա նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից»,- այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, ասաց, որ դրա ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ինքնաթիռները ոչնչացրել են Եփրատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նավատորմիկը եւ առափնյա ենթակառուցվածքը:
Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները բռնագրավել են 100 հազար բրոշյուր՝ կապված այսպես կոչված «անկախության հանրաքվեի» անցկացման հետ, որն Իսպանիայի այս ինքնավար մարզի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին:
«Եռանախագահող երկրների նախագահների կողմից արված ամեն մի հայտարարությունից հետո Հայաստանն անմիջապես ողջունել է դրանք և ասել, որ դրանց հիման վրա պատրաստ է գնալ բանակցությունների: Իսկ Ադրբեջանն ի՞նչ է անում»:
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին աշխատում է Կենտրոնական հետախուզական վարչության «լրջագույն նախագծի» շրջանակներում, որը կոչված է վիժեցնել 2018 թվականին Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը:
Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացմանը հղած իր ուղերձում նշել է, որ դատապարտում է վերջերս ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները։
Սիրիական բանակի առաջապահ ջոկատները եւ դաշնակից ուժերը սեպտեմբերի 18-ի առավոտյան Դեյր Զորի արեւելքում անցել են Եփրատ գետը եւ սկսել զինյալներից քաղաքի հյուսիսային արվարձանների մաքրումը:
Բրիտանական ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակցության մեջ երկու կասկածվողներից մեկի անունը:
Չինաստանը հուսով է, որ ստեղծված իրավիճակում բոլոր կողմերը կկատարեն ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները, այլ ոչ թե նոր խնդիրներ կստեղծեն:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 18-ին ռմբահարածի փորձարկումներ են կատարել:
Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:
«Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»:
Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):
Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սիրիական խորհրդարանի մեջ հնչում են Սիրիայի ժողովրդին հետաքրքրող անմիջական հարցեր, և Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցության հարցերը, որոնց մեջ, ըստ նրա՝ տեղ ունեն Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները ևս.
«Թալիմ» հուժկու թայֆունը, որը հասել է Ճապոնիայի Կյուսյու կղզի, հանգեցրել է երկու մարդու մահվան:
ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող հակամարտությունը կարելի է կարգավորել միայն Փենյանի հետ ուղղակի բանակցությունների միջոցով:
Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար:
«Ստեղծված պայմաններում մենք հարկադրված ենք առավել մեծ ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը՝ որպես տարածաշրջանում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնի»,- ընդգծեց Կարեն Միրզոյանը։
Ստամբուլում մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցուց դուրս եկող հայ հավատավորների վրա:
«Անհրաժեշտ է արտագաղթը նվազեցնելու և Հայաստանի բնակչության թիվը մեծացնելու հստակ միջոցների կիրառումը: Հարկավոր է զգույշ լինել»:
Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե հանրաքվեի արդյունքում տարածաշրջանը անկախանա Բաղդադից:
Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Էմանուել Մակրոնը Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը հակազդելու համատեղ նախաձեռնություն են մշակում: