Բաժիններ՝

Ադրբեջանը գնել է չեխական արտադրության ինքնագնաց հաուբից և հրթիռային համակարգ. razm.info

Razm.info-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակը սկսել է 15 հազար անձնակազմով խոշոր վարժանքները: Զորավարժության մեկնող շարասյան մեջ երևում են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային համակարգեր (ԻՀՀ) և 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):


DANA ինքնագնաց հրետանային համակարգի առավելագույն հեռահարությունը շուրջ 19 կմ է: Արդիականացված տարբերակի հեռահարությունը կարող է հասնել մինչև 25.5 կմ-ի: Համակարգը կշռում է շուրջ 29 տոննա, շարժման առավելագույն արագությունը՝ 80 կմ/ժ:

Դատելով հրապարակված տեսանյութից և լուսանկարներից՝ Ադրբեջանը գնել է 2016 թ. արդիականացված Dana M1M հաուբիցներ: Հավելելենք, որ այս արդիականացված տարբերակի նախատիպն է միայն ցուցադրվել 2016 թ.: Չեխիան նախատեսում էր 33 միավոր արդիականացնել 2018-20 թթ.:

Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանի համար որոշակի քանակություն ավելի սեղմ ժամկետներում է արդիականացվել: Դատելով սրանից՝ կասկած չի մնում, որ Ադրբեջանը գնել է հենց Չեխայից և ոչ թե որև երրորդ երկրից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս