Բաժիններ՝

Աշխարհում մոտ 800 մլն մարդ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում. Գուտերեշ

Աշխարհում մոտ 800 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ՝ ուղղված Պեկինում աշխատանքները սկսած Աղքատության կրճատման և զարգացման գլոբալ համաժողովի մասնակիցներին։

«800 միլիոն մարդ՝ կանայք, երեխաներ և տղամարդիկ, նախկինի նման ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում՝ հեռավոր գյուղական համայնքներից մինչև գերբնակեցված քաղաքային հետնախորշերը», – նշվում է ուղերձի տեքստում։ Փաստաթուղթն ընթերցել է Չինաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Սթիվեն Ջեքսոնը։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այդ մարդկանց իրավիճակը սաստկանում է հակամարտությունների, կլիմայի փոփոխության, խորացող անհավասարության և պարտքի ծանր բեռի պատճառով։ Նա կառավարություններին կոչ է արել ներդրումներ կատարել արժանապատիվ աշխատատեղերի, որակյալ կրթության, առողջապահության, գյուղական շրջանների կայուն զարգացման և համընդհանուր սոցիալական պաշտպանության բնագավառում։ Բացի այդ, Գուտերեշը նշել է անարդար համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031