Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց:
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը:
«Սերժ Սարգսյանը Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ մայրենի լեզվով՝ հայերենով։ Նա ցույց տվեց, որ ինքը մի պետության ներկայացուցիչն է, որը հնագույն պատմություն ու հնագույն լեզու ունի, իսկ Ալիևը ելույթ ունեցավ անգլերեն՝ հրաժարվելով մայրենի լեզվից։ Իսկ աղջկա ու կնոջ հետ այցը զբոսաշրջային էքսկուրսիայի շարքին պետք է դասել»։
«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար»:
Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել է 429 հազարի եւ շարունակում է աճել:
Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդաﬕ անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:
Թուրքիայի՝ առաջիկա տարվա ընթացքում վճարման ենթակա արտաքին պարտքը կազմում է 170.5 մլրդ դոլար: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:
ԱՄՆ-ը լրացուցիչ 697 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
ԿԺԴՀ-ն ներառված է այն երկրների ցուցակում, որոնք բնակչությանը պարենով ապահովման համար կողմնակի օգնության կարիքն ունեն:
Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել էր սեպտեմբերի 16-ին Դուվրում:
80 տարեկան հասակում վախճանվել է ճապոնացի գրող Ձյունկո Մորիմոտոն, որը դարձել է Միացյալ Նահանգների կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծման ականատեսը:
Գարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, Հանրապետության նախագահի հետ զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:
Ռեքս Թելերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում է մնալ իր պաշտոնում։
«Պարզ է, որ Երևանը որոշակի վտանգներ է տեսնում Թուրքիայից և հիմա փորձում է քաղաքական մեխանիզմներով այդ վտանգները կասեցնել տարածաշրջանում և թույլ չտալ, որ դա բացասական ազդեցություն ունենա մեր երկրի համար»:
Սիրիացի քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությունում (Ռոժավա) սեպտեմբերի 22-ին առաջին անգամ անցկացվում են մունիցիպալ ընտրություններ:
Հունգարիան Եվրամիությունից պահանջում է հարգել բազմազգ երկիր չդառնալու իր ցանկությունը:
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին սեպտմբերի 22-ին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։
Կատալոնիայի կառավարությունը պաշտոնից ազատել է ինքնավարության էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խելագար է անվանել եւ հայտարարել, որ վերջինս աննախադեպ բարդությունների կբախվի։
Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել:
«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:
Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում:
Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու վերաբերյալ նախազգուշացում է կատարել:
«Կարելի է ենթադրել նաև, որ նոր պատերազմի է պատրաստվում, որովհետև մենք տեսնում ենք, որ նոր զինատեսակներ են ձեռք բերում, անընդհատ զորավարժություններ են անցկացնում, և այլն, և քաղաքական դաշտում ասելիքն էլ սահմանափակված է իրենց ստանդարտ մոտեցումներով, որևէ նորություն չկա»:
Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սահմանել է միակողմանի կարգով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության: