Բաժիններ՝

Իրաքի Գերագույն դատարանը կասեցրեց հանրաքվեի անցկացումը Քրդստանում

Իրաքի Գերագույն դաշնային դատարանը սեպտեմբերի 18-ին որոշում է հրապարակել Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին: Այդ մասին ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Դատարանը որոշում է հրապարակել Քրդստան տարածաշրջանի նախագահի հրամանագրով 2017 թվականի սեպտեմբերի 25-ին նշանակված հանրաքվեի անցկացումը կասեցնելու մասին՝ մինչեւ այդ որոշման սահմանադրականության վերաբերյալ որոշման ընդունումը»,-ասված է դատարանի մամուլի ծառայության ղեկավար Իյաս աս Սամուկի հայտարարության մեջ:

Ինչպես հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի մամուլի ծառայությունը, Գերագույն դատարանը որոշումն ընդունել է Իրաքից որեւիցե տարածաշրջանի կամ նահանգի անջատման սահմանադրական չլինելու մասին նրա կողմից տրված հայտարարությանն ի պատասխան:

Ավելի վաղ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը մերժել է արեւմտյան երկրների՝ հանրահարցմանն այլընտրական առաջարկությունը: «Այդ առաջարկությունները չեն բովանդակում երաշխիքներ, որոնք կբավարարեին տարածաշրջանի բնակիչներին… Հանրաքվեն տեղի կունենա ավելի վաղ նշանակված ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հանձնաժողովը «կշարունակի բանակցությունները համաշխարհային հանրակցության բոլոր շնհագրգիռ կողմերի հետ»:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս