Բաժիններ՝

Իրանը կարող է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը

Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե հանրաքվեի արդյունքում տարածաշրջանը անկախանա Բաղդադից: Այդ մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Սահմանների վերաբերյալ համաձայնագրերը գործում են բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Իրաքի կենտրոնական իշխանություններից Քրդստանի անջատվելը կնշանակի բոլոր անցումների փակումն Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանում»,-հայտարարել է Շամխանին IRIB հեռուստաընկերությանը՝ նաեւ նշելով, որ դա կբերի Իրաքի քրդական տարածաշրջանի հետ Թեհրանի հարաբերությունների վերանայման:

Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքը եւ այդ երկրի դաշնային իշխանություններին, ընդգծել է նա:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս