Գուտերիշը հանդես է գալիս ՄԱԳԱՏԷ-ի կողմից ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտների դիստանցիոն մոնիթորինգի օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացմանը հղած իր ուղերձում նշել է, որ դատապարտում է վերջերս ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները։
«Ես վճռականորեն դատապարտում եմ ԿԺԴՀ-ի կողմից կատարված միջուկային փորձարկումները: Դա միջազգային պարտավոությունների եւս մեկ լուրջ խախտում է, որոնք վիժեցնում են ջանքերը չտարածման եւ զինաթափման բնագավառում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի բացմանը:
«Ես ողջունում եմ ԿԺԴՀ-ի միջուկային օբյեկտների հետագա դիստանցիոն մոնիթորինգը եւ ԿԺԴՀ-ում աշխատանքը վերսկսելու պատրաստակամությունը»,- հավելվում էհաղորդագրության մեջ:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն նշել Է, ուր ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է վերսկսելու աշխատանքը ԿԺԴՀ-ում, հենց որ դրան նպաստի քաղաքական իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: