Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին
Ֆինլանդիայի զինված ուժերը մայիսի 27-ին հայտարարել են, որ կասկածում են, թե ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը՝ խուսափելով ամպրոպից Ֆինլանդիայի ծոցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը իրականացրել են պատասխան թռիչք՝ հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ափին գտնվող Պորկալա թերակղզու մոտակայքում։
Պաշտպանության նախարար Անտի Հակքանենը հայտնել է, որ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը հետաքննում է միջադեպը։



