Յուկիա Ամանոն երրորդ ժամկետով հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել է Յուկիա Ամանոյի թեկնածությունը: Սեպտեմբերի 18-ին այս մասին հայտնի է դարձել ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում։
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն այս տարվա մարտին որոշում էր կայացրել երրորդ ժամկետով գլխավոր տնօրեն նշանակել Ամանոյին, որի լիազորությունները լրանում են նոյեմբերի վերջին: 70-ամյա ճապոնացի դիվանագետը դեկտեմբերի 1-ից կշարունակի աշխատանքը գործակալության վարչական ղեկավարի պաշտոնում մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Գլխավոր տնօրենի թեկանածությունը պետք է հաստատվեր հենց ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովում:
Ամանոն ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում է 2009 թվականի դեկտեմբերից: Նրա լիազորությունները (երկրորդ ժամկետ) լրանում են 2017 թվականի դետեմբերին: Ընթացիկ տարվա հունվարին Ամանոն որոշել Է իր թեկնածությունն զբաղեցրած պաշտոնում առաջադրել երրորդ անգամ անընդմեջ: Ըստ որում նա վերընտրվելու համար միակ թեկնածուն էր, այլընտրական թեկնածու չի առաջադրվել, ուստի Ամանոյի վերանշանակումը ձեւականություն էր համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: