ՑԱԽԱԼ-ը մեկ օրում hարվածել է «Հեզբnլլաhի» 150 օբյեկտի
Իսրայելի պաշտպանության բանակը 24 ժամվա ընթացքում հարվածել է «Հեզբոլլահ»-ի 150 ռազմական օբյեկտի Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը:
«Մեկ օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» 150 օբյեկտի Լիբանանի հարավում գտնվող Տյուրոսի և Նաբատիայի շրջաններում, ինչպես նաև Բեկաայի հովտում», – ասված է հայտարարության մեջ:



