Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ինքնաթիռները ռմբահարվածներ են փորձարկել զինավարժանքներում

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 18-ին ռմբահարածի փորձարկումներ են կատարել: Այս մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ղեկավարության աղբյուրներ։

Հարավային Կորեայի օդային տարածությունում կայացած զինավարժանքներին մասնակցել են չորս ամերիկյան F-35B կործանիչ-ռմբակոծիչներ, ԱՄՆ-ի B-1B երկու գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաեւ չորս հարավկորեական F-15K կործանիչ-ռմբակոծիչներ:

Հարավկորեական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ այս զորավարժություններն անցել են ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումից շատ չանցած:

Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հյուսիսկորեական խնդիրը քննարկել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930