«Ռոսատոմը» ՀՀ-ից պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործման վերաբերյալ. Լիխաչով

«Ռոսատոմը» հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- ասել է Լիխաչովը։

Նա նշել է, որ չէր ցանկանա, որ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային էներգաբլոկի շահագործման հարցը տեղափոխվի քաղաքական քննարկումների հարթություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից և Հարավային Կորեայից հնարավոր գործընկերների հետ։

Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր մոդուլային ԱԷԿ-ի նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել էին ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր։

Դրան զուգահեռ, ռուսական կողմի հետ արդեն մեկնարկել են գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Համապատասխան համաձայնագիրը 2023 թվականին ստորագրել են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ Փաշինյանը չէր բացառել նաև գործող էներգաբլոկի աշխատանքը մինչև 2046 թվականը երկարաձգելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031