«Սիրիայում պատերազմի ծանր տարիներն անցել են». Ժիրայր Ռեիսյան

Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սիրիական խորհրդարանի մեջ հնչում են Սիրիայի ժողովրդին հետաքրքրող անմիջական հարցեր, և Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցության հարցերը, որոնց մեջ, ըստ նրա՝ տեղ ունեն Հայաստան-Սիրիա փոխհարաբերությունները ևս.

«Մենք ունենք Հայաստան-Սիրիա խորհրդարանական հանձնախումբ, որն իր աշխատանքներն է տանում: Հայաստանն ու Սիրիան ավելի, քան բարեկամ երկրներ են»:

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակից, նա ասաց, որ պատերազմի ծանր տարիներն անցել են. «Բայց դա չի նշանակում, որ տակավին գոյություն չունեն այդ դժվար օրերը, սակայն, Սիրիան՝ իր ժողովրդով, իր բանակով, ղեկավարությամբ, արդեն իսկ ճիշտ ճանապարհի մեջ էր, արդարության համար էր կռվում: Այս պայքարը տանում էր ոչ միայն Սիրիայի ժողովրդի հանգստի, ապահովության համար, այլ նաև օտարազգիների: Սիրիայի կառավարությունը կարողացավ պայքարել ծայրահեղական, կրոնամոլ, արմատական զինյալ ահաբեկիչների դեմ, որոնք եկել էին երկիրն ապականելու համար: Այն երկրները, որոնք խրախուսում էին ահաբեկիչներին, արդեն իսկ պարտվել են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930