Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան գործարկել է ամենամյա ուխտագնացության ժամանակ ԱԹՍ-ներով բժշկական օգնություն ցուցաբերելու տարբերակը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները անօդաչու թռչող սարքեր են գործի դրել՝ իսլամական ամենասուրբ վայրեր կատարվող ամենամյա ուխտագնացության՝ հաջի ժամանակ ուխտագնացներին բժշկական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

2026 թվականին Մեքքայում արձանագրվել է օդի բարձր ջերմաստիճան, ինչը ուխտավորների համար կարող էր պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների սրման համար և անգամ առաջ քաշել մահվան վտանգը։ Թագավորության իշխանությունները որոշել են տեղակայել մեծ թվով բժշկական կայաններ, որոնք դեղորայք և առաջին բուժօգնության այլ պարագաներ կմատակարարեն անօդաչու թռչող սարքերով, այլ ոչ թե նախկին տարբերակով՝ տրանսպորտային միջոցներով։

Անհրաժեշտ սարքերի ձեռքբերումը սկսվել է ինը ամիս առաջ։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործման նպատակն է արագացնել օգնությունը և նվազեցնել արդեն իսկ գերբեռնված ճանապարհների խցանումները Հաջի ընթացքում։ Թագավորության իշխանությունները մտադիր են օգտագործել այս փորձը 2027 թվականին։

Ավելի վաղ Թագավորության վիճակագրության ընդհանուր մարմինը հայտնել էր, որ Հաջին մասնակցել է աշխարհի տարբեր ծայրերից եկած ավելի քան 1.7 միլիոն մուսուլման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031