Բաժիններ՝

Մահացել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան

Մոսկվայում կյանքի 81-րդ տարում վախճանվել է օպերային երգիչ Զուրաբ Սոտկիլավան:
«Մահացել է Զուրաբ Լավրենտիի Սոտկիլավան, Մեծ թատրոնի հիանալի արտիստը: Նա ծանր հիվանդություն ուներ, որի դեմ պայքարեց մինչեւ վերջ»,-ՏԱՍՍ-ին ասել է Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը:

«Զուրաբ Սոտկիլավան գիշերը մահացել է կլինիկայում: Երգչին հրաժեշտը եւ նրա հուղարկավորությունը տեղի կունենան Վրաստանում»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել է Սոտկիլավայի կինը:

2015 թվականին բժիշկները ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մոտ հայտնաբրել Էին ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք: Ռուսաստանում ու Գերմանիայում բուժընթացից հետո արտիստը շարունակում էր ելույթները: «Վիրահատությունից հետո Զուրաբ Սոտկիլավան իրեն վատ չէր զգում եւ հույս կար, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Եվ այսօր առավոտյան դեմ նա մահացավ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է արտիստի ազգականներից մեկը:

Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխումում: Նա Մեծ թատրոնի մենակատար էր 1974 թվականից: Սոտկիլավան նաեւ դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում: Նա ինքը Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտ էր: Պատանի հասակում Մեծ թատրոնի ապագա մենակատարը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր ֆուտբոլով, 1956 թվականին գլխավորել է Թբիլիսիի երիտասարդական հավաքականը, խաղացել է Թբիլիսիի «Դինամո»-ի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս