
Ճապոնիայում «Թալիմ» թայֆունի զոհ է դարձել երկու մարդ, կան տասնյակ տուժածներ

«Թալիմ» հուժկու թայֆունը, որը հասել է Ճապոնիայի Կյուսյու կղզի, հանգեցրել է երկու մարդու մահվան: Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։ Մասնավորապես, թայֆունի զոհեր են դարձել 86-ամյա մի կին, որի տունը քանդվել է տարերքից, ինչպես նաեւ 60-ամյա մի ավտոմոբիլիստ:
Ճապոնիայի NHK հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել են երկրի արեւմտյան մասի գրեթե 40 բնակիչներ: Առնվազն երեք մարդ համարվում է անհայտ կորած: Ճապոնիայում մոլեգնող թայֆունի քամու արագությունը հասել է ժամում 162 կիլոմետրի: Հետագայում տարերքը շարժվել է հյուսիսարեւելյան ուղղությամբ եւ սեպտեմբերի 18-ի առավոտյան դեմ հասել Ճապոնիայի Հոկայդոյի պրեֆեկտուրա, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: