Բաժիններ՝

Femen-ի ակտիվիստուհիները բողոքի ակցիա են անցկացրել Լուվրի մերձակայքում. AFP

Femen ֆեմինիստական շարժման շուրջ 60 ներկայացուցչուհիներ բողոքի ակցիա են անցկացրել Լուվրի առջեւի Պալե-Ռոյալ պալատի մերձակայքում: Այդ մասին հայտնել է AFP-ն: Նրա տվյալներով՝ շարժման ակտիվիստուհիները պալատի շենքի մոտ հավաքվել են մոտավորապես 11:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին), որպեսզի «հարգանքի տուրք մատուցեն տարեսկզբից Ֆրանսիայում սպանված 60 կանանց»:

Ինչպես նշում է գործակալությունը, մերկ իրանով մասնակիցները վառել են մի քանի վարդագույն ծխագլանիկ, վանկարկելով կարգախոսներ, որոնցով կոչ է արվում ուշադրություն դարձնել վիճակագրության վրա եւ կանգնեցնել սպանությունները: Ակտիվիստուհիների մարմինների վրա գրված էին այն կանանց անունները, որոնք հունվարի 1-ից սպանվել են Ֆրանսիայում:

«Յուրաքանչյուր երկու օրը մեկ մենք իմանում ենք նոր զոհի մասին»,-գործակալությունը մեջբերում է մասնակիցներից մեկի խոսքը: «Մենք դեռեւս չենք տեսնում ակնկալվող գործողությունները»,-հավելել է նա՝ դատապարտելով Ֆրանսիայի «կառավարության անտարբերությունը»: AFP-ի տվյալներով՝ 2017 թվականին շուրջ 130 կին է սպանվել ամուսինների կամ նախկին ամուսինների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս