
Թրամփը հայտարարել է հունիսի 10-ից Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա 5-տոկոսանոց մաքսի սահմանման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսի 10-ից 5-տոկոսանոց մաքս է սահմանում Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների վրա՝ սահմանին ծագած ճգնաժամի պատճառով: Ինչպես Միացյալ Նահանգների ղեկավարը մայիսի 30-ին գրել է Twitter-ում, մաքսի չափը ժամանակի ընթացքում կմեծանա, քանի դեռ Մեքսիկայի իշխանությունները չեն դադարեցնի միգրանտների հոսքն ԱՄՆ։
«Հունիսի 10-ից ԱՄՆ-ը 5-տոկոսանոց մաքս է սահմանում Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա, քանի դեռ անօրինական միգրանտների հոսքը մեր երկիր չի դադարի»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը: «Սակագներն աստիճանաբար կմեծանան այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական միգացիայի խնդիրը չի վերացվի: Այդ դեպքում բոլոր սակագները կչեղարկվեն»,- ընդգծել է Թրամփը:
Ամեն տարի մի քանի հարյուր հազար մարդ, հիմնականում Կենտրոնական Ամերիկայի աղքատ երկրներից, փորձում է ԱՄՆ հասել Մեքսիկայի տարածքով: Այդ ճանապարհին նրանք հաճախ հանցավոր խմբավորումների կամ մարդավաճառների զոհ են դառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: