
Թուրքմենստանի նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել է Կասպյան տնտեսական համաժողովին

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրել է Կասպյան տնտեսական առաջին համաժողովին, որը կկայանա 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում։
«Սպասում ենք, որ առաջիկա համաժողովում լուրջ եւ առարկայական խոսակցություն կընթանա Կասպյան տարածաշրջանում համագործակցության հեռանկարների շուրջ… օգտվելով առիթից՝ ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրում եմ մասնակցել դրան»,- ասել է Բերդիմուհամեդով ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն ընթանում է Աշգաբադում:
Նա նշել է, որ Կասպից ծովի դերը հանգուցային է եվրասիական տնտեսական փոխգործակցության հայեցակարգում, եւ Կասպյան տարածաշրջանը կոչված է գործարար հետաքրքրությունների «միավորման ռազմավարական հանգույց» դառնալ ոչ միայն ափամերձ երկրների, այլեւ այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի մասնակից երկրների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: