
ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Սիրիա Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից. Փոմպեո

ԱՄՆ-ը ցանկանում է խուսափել Սիրիայի հարավային տարածաշրջաններ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասի հետ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանը կայացած բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։
«Մեր նպատակը Սիրիայի խնդրի քաղաքական լուծումն է՝ ՄԱԿ-ի 2245 բանաձեւին համապատասխան, մենք վաղուց ենք աշխատում դրա վրա: Մյուս կարեւոր տարրն այն է, որ մենք փորձում ենք խուսափել ռիսկերից… Խոսքն այն մասին է, որ մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել Սիրիայի հարավում Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերը»,- ասել է Փոմպեոն՝ հավելելով, որ «մենք դիմել ենք մեր եվրոպացի գործընկերներին՝ պարզելու, թե նրանք մեզ աջակցություն ցույց կտան արդյոք այստեղ»:
Նա հավելել է, որ վերջնական պլանը կմշակվի դաշնակիցների պաշտպանության նախարարությունների փոխգործակցության շրջանակներում, խոսքն այն մասին է, որ «պաշտպանվի Սիրիայի հյուսիս – արեւելքի այդ մարզը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: