ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարները հանդիպում կանցկացնեն Օսակայում G20-ի գագաթնաժողովում. South China Morning Post
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում կանցկացնեն G20-ի գագաթնաժողովում, որը հունիսի 28-29-ը տեղի կունենա Օսակայում: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով կառավարական ազդեցիկ փորձագետ, Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) նախկին նախագահ Դայ Սյանլունին:
«ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարները հաջորդ ամսվա վերջին կհանդիպեն Ճապոնիայում, եւ ես կարծում եմ՝ կլինեն ինչ-որ դրական նորություններ»,- հայտարարել է նա մայիսի 31-ին տեխնոլոգիաների ոլոր
տում չին-ամերիկյան համագործակցության հարցերի շուրջ Պեկինում ընթացող սեմինարում: Միեւնույն ժամանակ փորձագետը հոռետեսություն եւ կասկած է հայտնել ներկա փուլում երկու տերությունների միջեւ առեւտրական վեճերի կարգավորման գործընթացում բեկման հասնելու հնարավորության հարցում: Դայ Սյանլունը ներկայում զբաղեցնում է միջազգային տնտեսական փոխանակումների չինական կենտրոնի փոխնախագահի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: